Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կառավարությունը նախատեսում է 2016-ին ինտերնետից օգտվողների թիվն ավելացնել հինգ տոկոսով

Կառավարությունը նախատեսում է 2016-ին ինտերնետից օգտվողների թիվն ավելացնել հինգ 
տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նախատեսում է 2016 թվականին ընդլայնել հեռահաղորդակցության ոլորտում ծառայությունների աշխարհագրությունը և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ առաջարկվող ծառայությունների բազմազանության և միջազգային չափանիշներին համապատասխան ապահովել բարձր որակ: Մասնավորապես, նախատեսվում է ՀՀ տարածքում համացանցի օգտագործման հնարավորությունից օգտվողների մակարդակի աճ՝ առնվազն 5 տոկոսովԻնչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, աշխատանքների իրականացումն ընդգրկված է ՀՀ կառավարության գերակա ծրագրերի թվում:

ՀՀ-ում 2015 թվականի մարտի տվյալներով՝ ինտերնետ կապից (այդ թվում՝ անլար 3G և GPRS) օգտվողների թիվը հասել է շուրջ 67 տոկոսի, այսինքն՝ ընդհանուր տվյալներով կան 2 միլիոն օգտագործողներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am