Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հունիս

Մահացել է շախմատի Հայաստանի բազմակի չենպիոն Էդուարդ Մնացականյանը

Մահացել  է շախմատի Հայաստանի բազմակի չենպիոն Էդուարդ Մնացականյանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 18-ին կյանքի 78-րդ տարում մահացել է շախմատի Հայաստանի բազմակի չենպիոն Էդուարդ Մնացականյանը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ Էդուարդ Մնացականյանը ծնվել է 1938 թ. դեկտեմբերի 6-ին Երևանում: 1958, 1959, 1960, 1962 և 1967 թվականներին դարձել է Հայաստանի չեմպիոն:

ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է ուսանողական խաղերի աշխարհի կրկնակի չեմպիոն: Նա տարիներ շարունակ հանդիսացել է Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ:

Էդուարդ Մնացականյանի հանրահայտ սաներն են Ռաֆայել Վահանյանը, Արշակ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը:

1978 թվականին արժանացել է միջազգային վարպետի կոչման: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցաշարերի: 2009 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Տիգրան Պետրոսյանի անվան ոսկե մեդալով:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ