Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի շահագործմամբ տարեկան կարտադրվի 12-14 տոննա ոսկի

Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի շահագործմամբ տարեկան կարտադրվի 12-14 տոննա 
ոսկի

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016 թվականի համար նախանշված են մի շարք խոշոր ներդրումային ծրագրեր: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց Էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը, համաձայնություն է ձեռք բերվել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրն իրականացնող «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության և ֆինանսական խմբերի միջև: Ծրագրի իրականացման համար ֆինանսական և ներդրումային ընկերությունների հետ ստորագրվել է պայմանագիր, ըստ որի, իրականացվելու են 325 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: Դրան ավելանալու են նաև Միջազգային ֆինասնական կորպորոացիայի և Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկի ներդրումները` կազմելով 460-480 ԱՄՆ դոլար: Մոտ 60 մլն ԱՄՆ դոլարն ուղղվել է ոսկու և արծաթի վերամշակմանը, 80 մլն ԱՄՆ դոլարը` զուտ տեխնոլոգիական հագեցմանը, 160 մլն ԱՄՆ դոլարը` նոր տեխնոլոգիական հոսքագծերի և աղացների ձեռքբերմանը: Արդյունքում Հայաստանում տարեկան կարտադրվի 12-14 տոննա ոսկի: Շինարարության մեջ զբաղված են լինելու մոտավորապես 1500 աշխատողներ:

Լալայանի տեղեկացմամբ` հայ-չեխական «Գրինեկո- Կաս» ընկերությունը Արմավիրի մարզում հիմնելու է աղբի վերամշակման գործարան և ջերմոցային տնտեսություն: Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 33 մլն եվրո:

«ՍԱՄՏ ՀՈԼԴԻՆԳ» ընկերության կողմից նախատեսվում է արտադրել լյուքս դասի աքսեսուարներ հանրահայտ «CAVIAR» բրենդի ներքո: Բրենդի արտադրանքն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է: Արդյունքում կներդրվի 500 հազար ԱՄՆ դոլար և կստեղծվի առնվազն 25 նոր աշխատատեղ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am