Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Քննչական կոմիտեում ստացվել է ընտրախախտումների վերաբերյալ 127 հաղորդում

Քննչական կոմիտեում ստացվել է ընտրախախտումների վերաբերյալ 127 հաղորդում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 127 հաղորդում, որոնց գերակշիռ մասը վերաբերում է ԶԼՄ-ներով տարածված ահազանգերին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հաղորդումներից 79-ը վերաբերում է Երևանում, 48-ը՝ մարզերում տեղի ունեցած խախտումներին։

Այսպես՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է 19, Լոռիում՝ 14, Արագածոտնում՝ 4, Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի քննչական վարչություններում՝ 2-ական, Արմավիրում՝ 1 հաղորդում։ Երևանում  ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանին՝ 24 դեպք։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է 15, Աջափնյակ և Դավթաշենում 9-ը, Քանաքեռ-Զեյթունում 8, Կենտրոն և Նորք-Մարաշում 7, Շենգավիթում 6, Արաբկիր, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում՝ 5-ական ահազանգ։

Ստացված բոլոր ահազանգերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ տարածքային քննչական ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ, որոնց արդյունքում կտրվեն համապատասխան քրեաիրավական գնահատականներ։

Քննության արդյունքներով դեկտեմբերի 6-ին հարուցվել է 2 քրեական գործ՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am