Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թուրքիան ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանել. ՌԴ ՊՆ-ն հաստատում է

Թուրքիան ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանել. ՌԴ ՊՆ-ն հաստատում է

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Սիրիայի տարածքում ենթադրաբար ցամաքից արձակված կրակոցներից կործանված ինքնաթիռը պատկանել է Ռուսաստանին: Ռուսական կողմը հավաստիացնում է, որ կործանված Սու-24 ինքնաթիռը չի հատել Թուրքիայի օդային սահմանը, ինչն ամրագրված է հսկման օբյեկտիվ մեխանիզմներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տեղեկատվությանը նախորդել է թուրքական լրատվամիջոցների հաղորդումն այն մասին, որ թուրքական զինուժը կործանել է երկրի օդային սահմանը հատած անհայտ պատկանելության ռազմական ինքնաթիռ: Haberturk-ը գրում է, որ կործանված ինքնաթիռն ընկել է Սիրիայի՝ թուրքմեններով բնակեցված շրջանում: Ինքնաթիռի օդաչուները կարողացել են օդապարիկի միջոցով դուրս գալ ինքնաթիռից: Լրատվամիջոցը հայտնում է, որ ռուսական ուժերը գործի են անցել ինքնաթիռից դուրս թռած օդաչուներին փրկելու նպատակով: Haberturk-ը, հենվելով տեղի աղբյուրների վրա, հայտնում է նաև, որ ինքնաթիռը խախտել էր թուրք-սիրիական սահմանը, ինչի հետևանքով թուրքական օդուժն այն կործանել է:

Թուրքական «Անադոլու» գործակալությունը ևս հայտնում է, որ ինքնաթիռը կործանվել է Թուրքիայի օդային սահմանը խախտելու հետևանքով:

«Հուրիեթ» պարբերականը, հենվելով իր աղբյուրների վրա, տեղեկացնում է, որ այն կործանել են թուրքական F-16 ռազմական ինքնաթիռները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am