Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հռոմում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքի շնորհանդես

Հռոմում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքի շնորհանդես

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին Հռոմի Սանտա Մարիա Մաժորիթի եկեղեցու Քահանայապետական արեւելագիտության Իստիտուտում տեղի է ունեցել ինստիտուտի պրոֆեսոր, հայր Ժորժ Անրի Ռույսենի բացառիկ յոթհատորյակի շնորհանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են Քահանայապետական արեւելագիտության իստիտուտուի ռեկտոր Դավիդ Նազարը, Սանտ Էջիդիո համայնքի հիմնադիր Անդրեա Ռիկարդին եւ Սանտ Էջիդիո համայնքի նախագահ Մարկո Իմպալիացցոն, Հայ առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցու հոգեւոր այրեր, հասարակական-քաղաքական հատվածի ներկայացուցիչներ, իտալահայ համայնքի անդամներ:

Գրքում ներկայացվում են Վատիկանի փակ արխիվներում գտնվող ու Հայոց ցեղասպանությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը՝ համիդյան ջարդերից մինչեւ հետցեղասպանական` քեմալական կառավարման շրջանի տարիներ, ինչը հնարավորություն է ընձեռնում ամբողջական պատկերացում կազմել ոճրագործության բոլոր փուլերի մասին` ցեղասպանության նախապատրաստումից մինչեւ իրականացում:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, ով իր խոսքում, մասնավորապես, նշել է, որ յոթհատորյակը ցեղասպանագիտության ոլորտում լրջագույն ձեռքբերում է եւ պատմություն, որը նաեւ թուրքերինն է: «Հայր Ռույսենի աշխատանքը մեզ օգնում է հարաբերվել փաստերի հետ։ Այն մեզ օգնում է ընթերցել անցյալը` դասեր քաղելով ապագայի համար»։

Միջոցառմանը դեսպան Մինասյանը Հայր Ժորժ Անրի Ռույսենին է հանձնել ՀՀ Նախագահի կողմից շնորհված Պատվո շքանշանը՝ հայագիտության զարգացման եւ հոգեւոր արժեքների տարածման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am