Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը գոհ է «Արցախյան օրերը Մոսկվայում» միջոցառումներից

Բակո Սահակյանը գոհ է «Արցախյան օրերը Մոսկվայում» միջոցառումներից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Մոսկվա քաղաքում մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում մատուցված Սուրբ պատարագին եւ դրանից հետո «Արցախյան օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին ու տոնական միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ «Արցախյան օրերը Մոսկվայում» անցել են բարձր մակարդակով` կարեւորելով դրանց նշանակությունը մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտները ռուսաստանյան հանրությանը ներկայացնելու, Սփյուռք-Արցախ փոխգործակցությունն ամրապնդելու տեսանկյուններից:

Միջոցառումներին մասնակցել են Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռուսաստանի հասարակական, գիտակրթական եւ մշակութային շրջանակի ներկայացուցիչներ, հայկական համայնքի հազարավոր անդամներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am