Ամերիկուհին բարձրակրունկ կոշիկներով անցել Է 840 մետր բարձրության վրա ձգվող ճոպանով
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեխասի նահանգի բնակչուհի Վերա Դիքին բարձրակրունկ կոշիկներով անցել Է 840 մետր բարձրության վրա ձգվող ճոպանով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Sun-ը:
Դա տեղի Է ունեցել կին լարախաղացների՝ Ռիո դե Ժանեյրոյում անցկացված փառատոնի ժամանակ: Վառ վարդագույն շրջազգեստ հագած ամերիկուհին առաջին փորձից հատել Է ժայռերի միջեւ ընկած անդունդը Պեդրա դե Գավեա շրջանում: Կինը ճոպանին ամրացված Է եղել ապահովության մետաղաճոպանով:
Դիքին նշել Է, որ ցնցված Էր քաղաքի եւ լողափի՝ բարձրությունից բացվող գեղեցիկ տեսարաններից: «Բնապատկերից մարդու շունչ Է կտրվում»,-նշել Է Դիքին:
Էքստրեմալը խոստովանել Է, որ մրցումներին պատրաստվելու համար ինքը ոտաբոբիկ Է անցել ճոպանի վրայով, որպեսզի գնահատի նույնը բարձրակրունկ կոշիկներով անելու կարողությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում