Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԱՄՆ-ը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից լարվածության թուլացում է ակնկալում

ԱՄՆ-ը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից լարվածության 
թուլացում է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը ուրախալի փաստ եւ դրական քայլ է համարում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ցանկություն են հայտնել մինչեւ տարեվերջ հանդիպել և քննարկել ԼՂհակամարտության գոտում առկա իրավիճակն ու փնտրել լուծումներ:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան դեսպանն ասաց, թե ԱՄՆ-ն ակնկալում է, որ նախագահները կքննարկեն այն հարցերը, որոնք անհրաժեշտ են հատկապես շփման գծում լարվածությունը թուլացնելու գործում:

«Ուրախալի է, որ նախագահները համաձայնվել են հանդիպել: Սա շատ դրական քայլ է, եւ մենք ակնկալում ենք, որ կողմերը լիրաժեք քննարկումներ կունենան այն հարցերի շուրջ,  որոնք անհրաժեշտ են հատկապես լարվածությունը շփման գծում թուլացնելու գործում: Նաեւ հուսով ենք, որ նրանք կընդունեն այն առաջարկները, որոնք կներկայացնեն համանախագահներն ու պատրաստակամություն կհայտնեն դրանք քննարկել»,- ասաց դեսպանը:

Տարածաշրջան վերջին այցելության ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ցանկություն են հայտնել հանդիպել մինչեւ տարեվերջ եւ քննարկել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am