«Նոր գիրք»-2/39. Սմբատ Շահազիզ, Գրիգ
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»
Հայ գրականություն
Սմբատ Շահազիզ, բանաստեղծություններ
«Էդիթ Պրինտ» հրատարակչության «Իմ գրադարանը» մատենաշարի գրքում ամփոփված են Սմբատ Շահազիզի բանաստեղծությունները և նրա գլուխգործոցը՝ «Լևոնի վիշտը» պոեմը: Շահազիզի բանաստեղծությունները բնության, սիրո, հայրենասիրության, պատմական հերոսներին նվիրված երգեր են։ «Լևոնի վիշտը» պոեմը հերոսի և հասարակության բախման հիմքով է կառուցված։ Հեղինակը կերտել է կյանքը վերափոխել ցանկացող հերոսի հավաքական կերպար։ Խմբագիր` Աշոտ Գաբրիելյան:
Ժամանակակից գրականություն
Գրիգ, «Հիսուսի կատուն»
Ժողովածուն երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից՝ գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից՝ աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ: Դրանց համադրությամբ՝ Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ: Խմբագիր՝ Գուրգեն Խանջյան: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում