Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սվետլանա Նավասարդյանը երիտասարդ դաշնակահարների շարքերում տաղանդավոր երաժիշտներ քիչ է տեսնում

Սվետլանա Նավասարդյանը երիտասարդ դաշնակահարների շարքերում տաղանդավոր 
երաժիշտներ քիչ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ դաշնակահարների շարքերում տաղանդավոր երաժիշտները շատ չեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման կարծիք լրագրողների հետ հետ հանդիպմանը հայտնեց ճանաչված դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը:

«Տաղանդավոր դաշնակահարներն այսօր շատ քիչ են: Իհարկե, տաղանդավորների շարքում են Արմեն Բաբախանյանը, Հայկ Մելիքյանը: Սակայն, մի քանի տարի առաջ եղել եմ Կոնսերվատորիայում ավարտական հանրձնաժողովի նախագահ, և կարող եմ ասել, որ վիճակն այսքան բարդ չի», - ասաց Սվետլանա Նավասարդյանը:

Դաշնակահարուհին նշեց, որ, ընդհանուր առմամբ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայոիմ ուսուցման մակարդակը պահպանվում է,  սակայն, մնացածը անհատականության խնդիր է, քանի որ արվեստը անհատականությունների աշխատանք է:

«Այսօր մենք հնարավորություն ունենք հետևել երաժիշտներին աշխարհի կտրվածքով, և չենք կենտրոնանում միայն Հայաստանի վրա, այդ իսկ պատճառով արդեն երաժիշտները համեմատվում են երկրի սահմաններից դուրս գործող գործընկերների հետ, և իրենց մրցակցության դաշտը մեծանում է», - հավելեց Սվետլանա Նավասարդյանը:

Նա 1966 թ.-ից Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարն է։ Դաշնակահարուհու նվագացանկն ընդգրկում է Բախի, Բեթհովենի,  Շումանի, Հինդեմիթի, Շոստակովիչի, Խաչատրյանի, Հովունցի, Մանսուրյանի ստեղծագործութունները։ Համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում, մասնակցել Փարիզի, Գրանադայի, Էխտեռնախի (Լյուքսեմբուրգ), Վենետիկի միջազգային փառատոներին, եղել միջազգային մրցույթների ժյուրիի անդամ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am