Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանն ու ԵԱԶԲ-ն քննարկում են 300 միլիոն դոլար արժողությամբ վարկային նոր ծրագիրը

Հայաստանն ու ԵԱԶԲ-ն քննարկում են 300 միլիոն դոլար արժողությամբ վարկային նոր ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական զարգացման բանկի ղեկավարության հայաստանյան այցի շրջանակներում կայացել է հանդիպում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԵԱԶԲ-ի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում ամփոփվել են Հայաստանում բանկի գործունեության միջանկյալ արդյունքները և հստակեցվել են հետագա համագործակցության ուղղությունները:

Այցի ընթացքում Հայաստանի կառավարության և Կայունության և զարգացման Եվրասիական հիմնադրամի (միջոցները տնօրինում է ԵԱԶԲ-ն) միջև ստորագրվել է համաձայնագիր «Ոռոգման համակարգերի արդիականացման» նախագծի շուրջ, որով Հայաստանին տրամադրվել է 40 միլիոն դոլար վարկ:

Համաձայն փաստաթղթի` 2016 թվականին կմեկնարկի «ոռոգման համակարգերի արդիականացման» 5-ամյա նախագիծը, որի ընդհանուր ֆինանսավորումը 50 միլիոն դոլար է` 40 միլիոնը ռուսական կողմից վարկի տեսքով և 10 միլիոնը Հայաստանի համաֆինասնավորմամբ:

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա տնտեսել էլեկտրաէներգիայի ծախսերը, նախնական հաշվարներով` ոռոգվող տարածքների ակնկավող ծավալը կհասնի 10 հազար 433 հեկտարի:

Կողմերը անդրադարձել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման աշխատանքներին: Հոկտեմբերին ուժի մեջ է մտել համաձայնագիր, որով Կայունության և զարգացման Եվրասիական հիմնադրամը տրամադրել է 150 միլիոն դոլար վարկ նախագծի իրականացման համար:

Քննարկվել է նաև բարեփոխումների եռամյա ծրագրի համար 300 միլիոն դոլարի չափով վարկ տրամադրելու հարցը: Այս պահին հարցը գտնվում է հիմնադրամի խորհրդի ուսումնասիրության ներքո: Դրական պատասխանի դեպքում առաջին տրանշը` 100 միլիոն դոլարի չափով, կտրամադրվի մինչ ընթացիկ տարվա վերջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am