Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սննդի անվտանգության պետական ծառայությունն ստուգել է շուրջ 250 մանկապարտեզ

Սննդի անվտանգության պետական ծառայությունն ստուգել է շուրջ 250 մանկապարտեզ

ԾԱՂԿԱՁՈՐ, 16 ՀՈԿՏԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015 թվականին մոնիթորինգ է անցկացրել  ձկնաբուծության, ձկան կերի, մսամթերքի արտահանման, սահմանային հսկիչ անցակետերում արտահագուստ ունենալու անհրաժեշտության, մանկապարտեզներում սննդի անվտանգության և մի շարք այլ ոլորտներում: Հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի պետ Արմեն Հայրապետյանը:

 «Բավական լուրջ աշխատանք է տարվել մանկապարտեզներում: Ստուգվել է  շուրջ 250 մանկապարտեզ, և ՏԻՄ-երի հետ փնտրում ենք հնարավորություններ, որպեսզի վերացնենք այդտեղ սննդի անվտանգության ոլորտում առկա թերությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ծառայության պետը:

Անդրադառնալով ձկնաբուծության ոլորտին` նա պարզաբանեց. «Վերջին տարիների ընթացքում Հայաստանում ձկնաբուծության արտադրանքի սպառումը նվազել է, և այդ խնդիրը վերացնելու համար ՍԱՊԾ-ը փորձում է անել հնարավորը, որպեսզի ԵԱՏՄ-ում մեր ձուկն սպառվի: Ձկան կերի պատճառով մենք չէինք կարողանում ձուկ արտահանել հարևան երկրներ, քանի որ այդ կերը չէր համապատասխանում  եվրոպական ստանդարտներին: Այժմ հնարավորություն կա հումք արտահանել նաև արաբական երկրներ»,- նշեց Հայրապետյանը` հավելելով, որ Սննդի անվտանգության պետական ծառայությունը 2016 թվականի համար գերակա խնդիր է համարում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման գործընթացն ու բրուցելոզի դեմ պայքարը:

Հայրապետյանը կարևորեց 2014թ.-ի նոյեմբերից ՍԱՊԾ-ի և Անասնաբուժության տեսչության կողմից այն հնարավորության ստեղծումը, որպեսզի ջերմային մշակում անցած հայկական մսամթերքն արտահանվի, որից հետո կարգավորվի նաև բաստուրմայի և սուջուխի արտահանման հարցը: Ծառայության պետը տեղեկացրեց նաև, որ այսուհետ բոլոր սահմանային հսկիչ կետերում ծառայողները, օրենքով հաստատված կարգով,  կկրեն համազգեստ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am