Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արսեն Ղազարյանն իրանական կողմից ակնկալում է Հայաստանը որպես ներդրումային և արտադրական շուկա դիտարկելը

Արսեն Ղազարյանն իրանական կողմից ակնկալում է Հայաստանը որպես ներդրումային և 
արտադրական շուկա դիտարկելը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը և ապա վերացումը՝ 2016թ-ի հունվարից, Հայաստանի հետ համագործակցության նոր դաշտ է ստեղծում: Ժամանակն է, որ իրանական կողմը Հայաստանին դիտարկի որպես ներդրումների եւ արտադրության հարթակ և  ոչ միայն սպառողական շուկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողերի հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Հայաստանի  արդյունաբերողների եւ գործարարների  միության նախագահ Արսեն Ղազարյանը:

«Մենք էլ հավաքվել ենք քննարկելու այն հարցը, որպեսզի եվրոպական շատ ապրանքներ, արտադրանքներ Հայաստանով տեղափոխվեն իրանական շուկա, եւ մեր տարանցիկ դերը լինի երկկողմ. ինչպես Բանդար-Աբաս-Մեղրի ճանապարհն ենք մենք օգտագործում, այնպես էլ Փոթի և Բաթում նավահանգիստներն Հայաստանի հետ կապող ուղին իրանցիների համար ներկրման եւ արտահանման տարանցիկ ճանապարհ դառնա։ Ժամանակը հետաքրքիր է. իրավիճակներ են փոխվել համաշխարհային եւ տարածաշրջանային շուկաներում։ Պատահական չէ, որ ընդամենը մեկ ամիս հետո մենք նույնպես մեր ծրագրերը կներկայացնենք Թեհրանում՝  հարաբերություններն ամրապնդելու եւ յուրաքանչյուրս մեր ներուժին համապատասխան գործընկեր գտնելու համար: Իրանական կողմը մեր անկախության 24 տարիների ընթացքում Հայաստանը հիմնականում դիտարկել է որպես սպառողական շուկա։ 90-ականներին իրանական ապրանքնեը օգնեցին մեզ ապրանքային սովը, ճգնաժամը հաղթահարելու, սակայն այսօր այն Հայաստանը պետք է դիտարկի որպես ներդրումների եւ արտադրության հարթակ»,- ասաց Ղազարյանը:

ՀԱԳՄ-ի նախագահը նկատեց, որ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանի բիզնես-միջավայրը շատ գրավիչ է։ Հայ գործարարները կարողանում են առանձին ծրագրերի պետական օժանդակություն ապահովել և ծրագիրը հասցնել մինչեւ վերջ։ «Բիզնես միջավայրը շատ գրավիչ է։ Այն, որ մենք այսօր ունենք տնտեսական հարաբերությունների որոշակի ոլորտներում լճացում, ունենք խնդիրներ` կապված արտաքին շուկաների ազդեցության հետ, չի նշանակում, որ Հայաստանում բիզնես միջավայրը թուլացել է։ Դրա վկայությունն են այն օտարերկրյա գործընկերները, ովքեր, աշխատելով Հայաստանում, կարողանում են իրենց ապրանքը, ծառայությունները մատուցել թե' հայկական շուկայում, եւ թե' արտահանել տարբեր երկրներ«- հավելեց նա։

Հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի և Իրանի առաջին փոխնախագահի մասնակցությամբ Երևանում անցկացվեց է հայ-իրանական միջկառավարական գործարար համաժողովը: Այն կազմակերպվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ: Համաժողովի շրջանակներում նախատեսվում են քննարկումներ Հայաստան-Իրան տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ: Հայկական կողմն  իրանցի գործընկերներին է ներկայացնել երկրի ներդրումային միջավայրը, գործարար հնարավորությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարները:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am