Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Secret Compass-ի արշավորդներն արշավ են անցկացրել Հայաստանում

Secret Compass-ի արշավորդներն արշավ են անցկացրել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Secret Compass ընկերության մի խումբ արշավորդներ սեպտեմբերին արշավ են անցկացրել Հայաստանով և բարձրացել են Խուստուփ և Արամազդ լեռները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով travpr.com կայքը,  Secret Compass-ի տնօրեն Թոմ Բոդկինը նշել է, որ Հայաստանն առաջին պետությունն է, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, պայքարել է սեփական անկախության համար: Նա նաև անդրադարձել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը:

«2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարում, տեղի է ունեցել մեր առաջին արշավը, որի նպատակն է եղել բացահայտել ժամանակակից Հայաստանը, հանդիպել բնակիչների հետ, այցելել երկրի յուրահատուկ վանքերը և բարձրանալ նրա որոշ բարձր գագաթները»,- ընդգծել է Թոմ Բոդկինը:

Արշավի կարևոր իրադարձություններից է եղել Խուստուփ և Արամազդ լեռները բարձրանալը, Տաթևի վանքը տեսնելը: Կայքը նաև անդրադարձել է Հայաստանի պատմությանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am