Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Զանգի»-ն առաջիկայում շուկա կմտնի հաղորդակցության ոլորտի նորարարական ծրագրով

«Զանգի»-ն առաջիկայում շուկա կմտնի հաղորդակցության ոլորտի նորարարական ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի թիվս այլ հայկական տեխնոլոգիական ընկերությունների` հեռահաղորդակցության ոլորտի առաջատար «Զանգի» ընկերությունը «ԴիջիԹեք 2015» ցուցահանդեսին ներկայացել է նորույթներով: Դրանցից առաջինը` «Secret Phone» ծառայությունը, որը նախատեսված է բիզնեսի համար, ըստ «Զանգի»-ի հիմնադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանի, հաղորդակցության ոլորտում «know how» է, ինչպես Bitcoin-ը` ֆինանսական աշխարհում: «Եթե արժույթները, գումարները բանկերի միջոցով են տրամադրվում, իսկ համացանցում կայքերն ունեն սերվերային համակարգ, ապա «Secret Phone»-ի դեպքում ապակենտրոնացված սերվերային համակարգ է: Դրա միջոցով հնարավոր է ազատորեն խոսել, հաղորդագրություններ ուղարկել, դրանք միայն պահպանվում են հեռախոսի մեջ, ուրիշ հարթակի վրա չեն պահպանվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Վահրամ Մարտիրոսյանը` ավելացնելով, որ այն շուկայում կլինի հոկտեմբերի վերջին:

Նրա խոսքով` իրենք այս ծառայության համար այնպիսի տեխնոլոգիա են մշակել, որ կախված չլինեն որևէ երկրից: Դա գործում է նաև «Զանգի» հավելվածի դեպքում, երբ սերվերները տեղադրված են տարբեր երկրներում: ««Զանգի»-ի դեպքում էլ ապակենտրոնացված սերվերային համակարգ է, որ ոչ մի տեղ կենտրոնացված չլինի: Կարող եմ հավաստիացնել, որ ներկայում «Զանգի»-ն ոչ ոք չի գաղտնալսում, այն ամբողջությամբ անվտանգ համակարգ է»,-նշեց տնօրենը:

Նա շեշտեց, որ անընդհատ փորձում են կատարելագործել «Զանգի» հավելվածը` վերացնելով տեխնիկական խնդիրները, այն դարձնելով անհամեմատ ավելի կայուն ծրագիր` ստեղծարար հնարավորություններով. «Ցուցահանդեսի երեք օրերին, ովքեր կայցելեն մեր տաղավար, անվճար կստանան անիմացիոն հաղորդագրությունների չորս փաթեթներն անվճար»,- հայտնեց Վահրամ Մարտիրոսյանը:

Նրա դիտարկմամբ` «Վիքիլիքս»-ի վերջին հրապարակումներից պարզ է դառնում, որ գաղտնալսում իրականացվում է ոչ թե կոդեր կոտրելու, այլ սերվերներին հասանելի դառնալու միջոցով, ինչպես «Skype»-ի և «Whatsapp»-ի դեպքում է:

«Զանգի»-ի հաջորդ նորությունը տեսահամաժողովների ծառայության մատուցումն է, որը շուկայում կհայտնվի հաջորդ տարվա հունվարին: «Այն դասական կոնֆերանսներից տարբերվում է տեսանյութի որակով: Մենք ապահովում ենք HD որակի տեսահեռարձակում: Բացի այդ, մենք փորձում ենք այնպիսի տեխնոլոգիա կիրառել, որը գործականում կարող է ներառել տեսահամաժողովի անսահմանափակ թվով մասնակիցներ»,- տեղեկացրեց Վահրամ Մարտիրոսյանը:

«ԴիջիԹեք 2015»-ն անցկացվում է հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Միջոցառումն անցկացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Միջոցառման պլատինե հովանավորը «Յուքոմ» ընկերությունն է: Եռօրյա միջազգային ցուցահանդեսին մեկ հարկի տակ են միավորվել 170 ընկերություններ 10 երկրից, ակնկալվում է 40 հազարից ավելի այցելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am