Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կոշի երեխաների խնամքի կենտրոնը սպասարկում է նաև հարակից 16 գյուղերի և քաղաքների հատուկ կարիքներով 27 երեխաների

Կոշի երեխաների խնամքի կենտրոնը սպասարկում է նաև հարակից 16 գյուղերի և քաղաքների 
հատուկ կարիքներով 27 երեխաների

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալապես անապահով ընտանիքների ֆիզիկական և մտավոր սահմանափակ կարողություններով 27 երեխայի խնամքով զբաղվող Կոշի կենտրոնը մինչ 50 երեխայի կարող է սպասարկել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «SPRING» PR-ընկերությունից, սեպտեմբերի 30-ին բիզնես-ոլորտի և ԶԼՄ-ների ներկայացուցիչները շրջայց են կատարել Արմենակ և Աննա Թադեոսեանների անվան մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնում: Շրջայցի ընթացքում հյուրերը ծանոթացել են կենտրոնի գործունեության ուղղություններին, պայմաններին, հնարավորություններին, մատուցվող ծառայություններին, իրականացված բարեգործական ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքներին: Կենտրոնի ղեկավարության հետ քննարկվել են նաև առաջիկա ծրագրերն ու համագործակցության հնարավոր ձևաչափերը: 

Շրջայցի նպատակն էր ստեղծել համապատասխան համագործակցային հարթակներ սոցիալապես պատասխանատու բիզնեսի, ԶԼՄ-ների և հասարակական հատվածի միջև, ինչը հնարավորություն կտա բոլոր հնարավոր ռեսուրսների մեկտեղման միջոցով սատարել կենտրոնին իրականացնելու բարենպատակ առաքելություն` ուղղված Արագածոտնի մարզի ֆիզիկական և մտավոր սահմանափակ կարողություններով երեխաների հատուկ կարիքների բավարարմանը, հոգածությանը և նրանց սոցիալ-առողջապահական խնդիրների բարձրաձայնմանը:

Արմենակ և Աննա Թադեոսեանների անվան մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնի ղեկավար, վնասվածքաբան-օրթոպեդ Զավեն Քոլոյանը նշել է, որ կենտրոնն  իր գործունեության առաջին իսկ օրվանից  սոցիալապես անապահով ընտանիքների ֆիզիկական և մտավոր սահմանափակ կարողություններով երեխաներին ապահովում է վերականգնողական և խնամքի ծառայություններով: Նրա խոսքով` երեխաները կենտրոնում չեն գիշերում. իրենց անհրաժեշտ ցերեկային խնամքի տրամադրելուց հետո նրանց տեղափոխում են տուն և, իհարկե, տնից կենտրոն: «Կենտրոնի ծառայությունները չեն սահմանափակվում միայն Կոշ համայնքով: Մենք ծառայություններ ենք տրամադրում ինչպես Արագածոտնի մարզի, այնպես էլ կենտրոնի հարակից 16 գյուղերից և քաղաքներից, մասնավորապես, Արթիկից, Էջմիածնից, Թալինից, Աշտարակից և Գյումրիից ժամանած հաշմանդամություն ունեցող այն երեխաներին, ովքեր իրենց առողջական լուրջ խնդիրների հետևանքով դուրս են մնացել կրթական կամ նախադպրոցական հաստատություններում ընդգրկվելու գործընթացից:

Կենտրոնն իր 2 տարվա աշխատանքի արդյունքում այսօր արդեն սպասարկում է 27 երեխայի և հնարավորություն ունի սպասարկելու մինչև 50 երեխա: Սակայն, համաձայն վիճակագրության, տարածաշրջանում կենտրոնի ծառայությունների կարիքն ունեն շուրջ 80 երեխա: Այժմ մենք փորձում ենք կենտրոնի բարերարների և հովանավորների օժանդակությամբ անել ամեն ինչ, որպեսզի կարողանանք հատուկ կարքիներով երեխաներ ունեցող հնարավորինս շատ ընտանիքների օգնել»,- ասել է կենտրոնի ղեկավարը:

Արմենակ և Աննա Թադեոսեանների անվան  մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնը հիմնադրվել է 2013 թվականին ՀՀ Արագածոտնի մարզի Կոշ համայնքում: Սոցիալապես անապահով ընտանիքների ֆիզիկական և մտավոր սահմանափակ կարողություններով երեխաների հատուկ կարիքների բավարարման և անհրաժեշտ ծառայությունների մատուցման համար ստեղծել են եզակի նյութատեխնիկական և շենքային պայմաններ:

Կենտրոնն իր մեջ ներառում է մասնագիտացված ստորաբաժանումներ և ենթակառուցվածքներ,  որոնք թույլ են տալիս երեխաներին ստանալ բոլոր անհրաժեշտ վերականգնողական (ֆիզիոթերապիայի, hիդրոթերապիայի,  լոգոպեդի, հոգեբանի, արտթերապիստի և երաժշտական էրգոթերապիայի)  ծառայություները մեկ տեղում:

Վերականգնողական և խնամքի ծառայություններ ստանալուն զուգահեռ երեխաները կենտրոնի ընդարձակ խաղասենյակում մասնակցում են նաև խմբային խաղերի և կազմակերպում են իրենց ժամանակը բացօթյա խաղահրապարակներում:

Կենտրոնում աշխատում են բարձրակարգ և փորձառու մասնագետներ, ովքեր ջանք չեն խնայում երեխաների ֆիզիկական կարողությունների վերականգնման, մտավոր ունակությունների զարգացման, շրջապատող միջավայրում  ադապտացման, հնարավորությունների առավելագույն մակարդակով դրսևորման, ինքնուրույնության ձեռքբերման ու ամրապնդման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am