Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առողջապահության ոլորտը անեստեզիոլոգների և ռեանիմատոլոգների կարիք ունի

Առողջապահության ոլորտը անեստեզիոլոգների և ռեանիմատոլոգների  կարիք ունի

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում առողջապահության ոլորտը որակյալ անեստեզիոլոգների և ռեանիմատոլոգների առանձնահատուկ սղություն է զգում: Այս մասին Առողջապահության նախարարության կոլեգիայի նիստին ահազանգեց Հայաստանի  գլխավոր անեստեզիոլոգ և ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:

«Նորավարտ 22 անեստեզիոլոգներից 18-ն արդեն մեկնել են Գերմանիա: Այդ իսկ առումով կադրային խնդիրը բարդ է, քանի որ 70%-ը այն կադրերն են, ովքեր մնում են աշխատելու, քանի որ այսօր անեստեզիոլոգիայով և ռեանիմատոլոգիայով զբաղվում են նրանք, ովքեր չեն կարող վճարովի բաժնում սովորել և նախընտրում են պետպատվերի շրջանակներում սովորել անեստեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա», - ասաց  Անատոլի Գնունին:

Շարունակելով խոսել առկա խնդիրների մասին` գլխավոր անեստեզիոլոգը մատնանշեց սարքավորումների ոչ ժամանակակից լինելը, քանի որ, ցավոք, երկրի սոցիալական վիճակը թույլ չի տալիս հարուստ երկրներին համընթաց թարմացնել սարքավորումները, այն դեպքում, երբ երկրում առկա մասնագետներն իրենց կարգով շատ չեն զիջում արևմտյան  գործընկերներին:

Որակյալ անեստեզիոլոգներին հանրապետությունում պահելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն առաջարկեց կատարել հստակ քայլեր:

«Առաջարկում է ոչ միայն ամենաբարձր պարգևների ներկայացնել որակյալ անեստեզիոլոգներին, այլ նաև աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով աշխատավարձը սահմանել ժամավճարով», - նշեց Արմեն Մուրադյանը:

Իսկ պետպատվերի շրջանակներում սովորող շրջանավարտների առումով նախարարն առաջարկեց խստացնել գործընթացը և պարտադիր պայման դնել` ավարտելուց հետո առնվազն երեք տարի աշխատել հայաստանյան հիվանդանոցներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am