Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Բոբ Դիլանը չհրապարակված երգերի նոր ալբոմ Է թողարկելու

Բոբ Դիլանը չհրապարակված երգերի նոր ալբոմ Է թողարկելու

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոբ Դիլանը նոր ալբոմ կթողարկի բութլեգների շարքից, որը կստանա The Cutting Edge 1965-1966: The Bootleg Series Vol. 12 անվանումը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին, դրանում տեղ կգտնեն երաժշտի դասական դարձած ստեղծագործությունների մշակված տարբերակները: Ալբոմում կընդգրկվեն Դիլանի կոմպոզիցիաների դեմոները, ավելի վաղ անհայտ տարբերակներ ու հատվածներ, որոնք նա գրել Է Bringing It All Back Home, Highway 61 Revisited եւ Blonde on Blonde սկավառակների վրա աշխատելիս:

Ալբոմը կներկայացվի երեք տարբերակով. երկու սկավառակներից բաղկացած հավաքածուով, վեց սկավառակներից բաղկացած հրատարակությամբ եւ 18 սկավառակներից բաղկացած ժողովածուով: Սպասվում Է, որ հանրությանը կներկայացվեն Mr. Tambourine Man կոմպոզիցիայի նախնական տարբերակը, ինչպես նաեւ Visions of Johanna-ն՝ այլընտրական տեքստով եւ Like a Rolling Stone սինգլի կատարման բազմաթիվ տարբերակներ:

Ենթադրվում Է, որ ալբոմը կթողարկեն նոյեմբերի 6-ին:

Դիլանի ստուդիական վերջին ալբոմը՝ Shadows in the Night-ը, լույս Է տեսել այս տարվա փետրվարին:

74-ամյա երաժիշտը «Գրեմի»-ի իննակի մրցանակակիր Է: 2000 եւ 2001 թվականներին նա «Օսկարի» եւ «Ոսկե գլոբուսի» Է արժանացել «Վունդերկինդներ» ֆիլմի սաունդթրեքի համար: Rolling Stone հանդեսի տվյալներով՝ Դիլանը կարեւորությամբ երկրորդ կատարողն Է (The Beatles-ից հետո) երաժշտության պատմության մեջ:

Լուսանկարը`Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am