Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Արմտագ»-ի ծաղրանկարիչների ստեղծագործությունների գիրք-ալբոմը նվիրաբերվեց ՌԴ ազգային գրադարանին

 «Արմտագ»-ի ծաղրանկարիչների ստեղծագործությունների գիրք-ալբոմը 
նվիրաբերվեց ՌԴ ազգային գրադարանին

ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Ազգային գրադարանում սեպտեմբերի 21-ին բացվեց «Հայաստան. մշակույթ, ավանդույթներ, ժամանակնաներ» ցուցահանդեսը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձին: Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը և գրադարանի տնօրեն Արտյոմ Լիխանովսկին:

Ցուցադրվող մշակութային արժեքները դուրս են բերվել գրադարանի հայկական ֆոնդի պահոցներից և ներկայացվում են հանրությանը: Առավել ուշագրավ են Մանուկ Աբեղյանի «Հին հայկական գրականությունը», «Հայ ժողովրդական առասպելները», Հրաչյա Աճառյանի «Լիակատար քերականություն հայոց լեզվի», Անի քաղաքին նվիրված գրքերը, ինչպես նաև 1910 թվականին Թբիլիսիում հրատարակված «Հայկական ճարտարապետություն. ակնարկներ և էտյուդներ», Գարեգին Լևոնյանի «Աշուղները և նրանց արվեստը», Սայաթ-Նովայի կյանքին ու երգարվեստին նվիրված հրատարակումները:Առանձին բաժիններով ներկայացված են տարբեր ժամանակներում լույս տեսած հոգևոր գրականության տպագրություններ, մանրանկարչության բարձրարվեստ գործեր, հայոց գրերի պատմության, հայ խաղերի, ազգային տարազների, կենցաղին վերաբերող փաստագրական նյութեր և այլն: 

«Արմենպրես»-ի թղթակիցը գործակալության տնօրենի անունից նրան հանձնեց Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակի տարելիցին նվիրված «Արմտագ»-ի ծաղրանկարիչների ստեղծագործությունների գիրք-ալբոմը, ինչպես նաև «Գյումրի» հանրագիտական արժեք ներկայացնող ստվարածավալ գիրքը, որը գրադարանին է նվիրաբերել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Շնորհակալություն հատնելով նվիրատվության համար` Գրադարանի տնօրեն Արտյոմ Լիխանովսկի ասաց. «Խորհրդանշանական է, որ հաճելի նվերները մատուցվեցին եղբայրական հայ ժողովրդի ազգային տոնի օրը, մենք շատ բարձր ենք գնահատում մեր բարեկամությունն ու համագորակցությունը, ուրախ ենք, որ գրադարանի հայկական ֆոնդը ամենահարուստներից է և համալրվում է եզակի արժեքավոր ցուցանմուշներով»:

Յուրի Կարապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am