Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը նոր ատոմային ռումբեր կտեղակայի Գերմանիայի ավիաբազայում. ZDF

ԱՄՆ-ը նոր ատոմային ռումբեր կտեղակայի Գերմանիայի ավիաբազայում. ZDF

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը մտադիր Էերկու տասնյակ B61-12 նոր ատոմային ռումբեր տեղակայել Գերմանիայի արեւմուտքի ավիաբազայում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր կայքում հաղորդել Է Գերմանիայի ZDF հեռուստաալիքը Frontal 21 հաղորդման ազդում:   

«Ռեյնլանդ Պֆալցի ֆեդերալ երկրամասում բունդեսվերի՝ Բյուխելի մերձակա ավիաբազայում այս օրերին սկսվում Է այնտեղ նոր ատոմային ռումբերի տեղակայման նախապատրաստումը: Դա հավաստում են ԱՄՆ-ի բյուջետային պլանները, որոնք ձեռք Է բերել Frontal 21-ը: Պլանների համաձայն՝ բյուջեում, սկսած 2015 թվականի երրորդ եռամսյակից, նշված են միջոցներ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գծով՝ գերմանական «Տոռնադո» կործանիչ-ռմբակոծիչները B61-12 միջուկային զենքի նոր համակարգով հանդերձելու համար»,- նշված Է նյութում:

Փորձագետների գնահատմամբ՝ այժմ Բյուխելի մերձակա ավիաբազայում սառը պատերազմի ժամանակներից ի վեր գտնվում Է շուրջ 10 – 20 ամերիկյան ատոմային մարտագլխիկ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am