Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բրայան Սինգերը կԷկրանավորի Ժյուլ Վեռնի «20 հազար լյո ջրի տակ» վեպը

Բրայան Սինգերը կԷկրանավորի Ժյուլ Վեռնի «20 հազար լյո ջրի տակ» վեպը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան ռեժիսոր Բրայան Սինգերը մտադիր Է Էկրանավորել Ժյուլ Վեռնի «20 հազար լյո ջրի տակ» գիտաֆանտաստիկ վեպը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նա գրել Է իր Instagram-ում: Բեմադրողն ինքն Է գրել ապագա ֆիլմի սցենարը:

«Դա պատմություն Է, որը ես մանկուց Էի ցանկանում վերապատմել: Ես խոստանում եմ, որ այն Էպիկական ու հուզական արկած կլինի բոլոր տարիքների մարդկանց համար»,-հայտնել Է Սինգերը:

Ռեժիսորը նշել Է, որ ֆիլմը կարող Է նվեր դառնալ իր 50-ամյակի առթիվ (2016 թվականի սեպտեմբերի 17): Նա հավելել Է, որ դրա հետ մեկտեղ չի պատրաստվում թողնել «Իքս մարդիկ» ֆրանշիզան:

Բրայան Սինգերը գլխավորապես հայտնի Է գերհերոսների կինոյում կատարած աշխատանքով. նա նկարահանել Է «Գերմարդու վերադարձը», ինչպես նաեւ երեք ֆիլմ՝ «Իքս մարդիկ» կինոսերիայից: Հերթի Է դրված «Իքս մարդիկ. Ապոկալիպսիս» ժապավենը, որն Էկրան կբարձրանա 2016 թվականին: 

Ժյուլ Վեռնի «20 հազար լյո ջրի տակ» վեպը լույս Է տեսել 1869 թվականին: Դրա ամենահայտնի Էկրանավորումը համարվում Է 1954 թվականի ֆիլմը, որը թողարկել Է Disney ստուդիան: Կինոնկարում Նեդ Լենդի դերը խաղացել Է Քիրք Դուգլասը: Խորհրդային հանդիսատեսներին ավելի շատ հայտնի Է Վասիլի Լեւինի «Կապիտան Նեմո» մինի-սերիալը, որն Էկրան Է բարձրացել 1975 թվականին:

 

Լուսանկարը` Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am