Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բրազիլուհի Ժիզել Բունդհենը գլխավորել է աշխարհի ամենաբարձր վճարվող մոդելների վարկանիշային աղյուսակը

Բրազիլուհի Ժիզել Բունդհենը գլխավորել է աշխարհի ամենաբարձր վճարվող մոդելների 
վարկանիշային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլուհի Ժիզել Բունդհենը, Forbes հանդեսի վարկածով, գլխավորել է աշխարհի ամենաբարձր վճարվող մոդելների վարկանիշային աղյուսակը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հրատարակչության տվյալներով՝ 2014 թվականի հունիսից մինչեւ 2015 թվականի հունիսն ընկած ժամանակաշրջանում նա վաստակել է շուրջ 44 մլն դոլար (նախքան հարկերի վճարումը): Մեկ տարի առաջ Forbes-ը նրա վաստակած գումարը գնահատել էր 47 մլն դոլար:

Չնայած բարձրահարթակից հեռանալու շուրջ պտտվող լուրերին, 35-ամյա Բունդհենը շարունակել է վաստակել այնպիսի բրենդների հետ գովազդային պարտավորագրերի շնորհիվ, ինչպիսիք են Chanel-ը, Carolina Herrera-ն, Emilio Pucci-ն եւ Balenciaga-ն: Բացի այդ, նրան փող են բերում կոշիկի եւ ներքնազգեստի սեփական շարքերը:

Երկրորդ-երրորդ տեղերը բաժանել են Բրազիլիայի եւս մեկ ներկայացուցչուհի Ադրիանա Լիման եւ բրիտանուհի Կարա Դելեւինը, որոնք նույն ժամանակահատվածում վաստակել են «ընդամենը» 9-ական մլն դոլար:

Դելեւինն այդ ընթացքում հայտնվել է 13 տարբեր բրենդների գովազդային արշավներում, ներառյալ DKNY-ն եւ Burberry-ն: Բացի այդ, նրան փող է բերում երկարաժամկետ պարտավորագիրը YSL-ի հետ: 2015 թվականին թողարկվել է «Թղթե քաղաքներ» ֆիլմը, որում նա խաղացել է գլխավոր դերը, իսկ 2016 թվականին նշանակված է «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմի պրեմիերան, որում նա խաղալու է Ուիլ Սմիթի եւ Ջարեդ Լետոյի հետ:

Իսկ Ադրիանա Լիման 2000 թվականից աշխատում է որպես Victoria's Secret-ի «հրեշտակ», ինչը ռեկորդ է բրենդի համար: Բացի այդ, նրան եկամուտ են բերում Marc Jacobs-ի, H&M-ի, Desigual-ի հետ կնքված պարտավորագրերը, ինչպես նաեւ մասնակցությունը Maybelline-ի եւ Vogue Eyewear-ի գովազդին: Այս տարի բրազիլուհին նկարահանվել է Kia ավտոմոբիլների գովազդային հոլովակում:

Չորրորդ տեղում հոլանդուհի Դաութցեն Կրուսն է (7,5 մլն դոլար), որն այլեւս չի մասնակցում Victoria's Secret-ի ցուցադրություններին, բայց շահավետ պարտավորագրեր ունի L'Oreal Tiffany-ի եւ Calvin Klein-ի հետ:

Հինգերորդ հորիզոնականում ռուս Նատալյա Վոդյանովան է (7 մլն դոլար): Նա Calvin Klein-ի եւ Guerlain-ի բույրերի «դեմքն» է: Բացի այդ, ռուս մոդելը ներքնազգեստի սեփական շարքն ունի Etam մակնիշի համար:

Վեցերորդ տեղում ավստրալուհի Միրանդա Քերն է (5,5 մլն դոլար): Յոթերորդը նույնպես 5,5 մլն դոլար վաստակած պուերտոռիկացի մոդել Ջոան Սմոլսն է:

Ութերորդ հորիզոնականում հոլանդուհի Լարա Սթոունն է՝ 5 մլն դոլար եկամուտով: Forbes-ի գնահատմամբ՝ նույնքան վաստակել են եւս մեկ բրազիլուհի՝ Ալեսանդրա Ամբրոսիոն, հարավաֆրիկացի մոդել Քենդիս Սվեյնփոլը եւ ամերիկուհի Քառլի Քլոսը:

Ինչպես նշում է հրատարակությունը, այս տարի աշխարհի ամենաբարձր վճարվող մոդելներ թոփ 21-ը վաստակել է 147 մլն դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am