Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում անավարտ շինարարության օբյեկտ մնացած 230 շենքերը կարող են դառնալ բնակելի

Հայաստանում անավարտ շինարարության օբյեկտ մնացած 230 շենքերը կարող են դառնալ 
բնակելի

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հաշվառված է երրորդ կարգի վթարային 450 շենք, դրան զուգահեռ կա, պետական ու համայնքային սեփականություն և անավարտ շինարարության օբյեկտ հանդիսացող 230 շենք: Երրորդ կարգի վթարային շենքերի ամրացման ծախսեր բյուջեով նախատեսված չեն: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտնեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը` անդրադառնալով ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցադրմանը, թե ինչ է արվում Գյումրիում 88 տարբեր վթարայնության բազաբնակարանների ամրացման համար:

«Մեկ շաբաթ առաջ կառավարությունը գումար տրամադրեց, որ նշյալ անավարտ շենքերի վերաբերյալ մշակվի տեխնիկական եզրակացություն, որի հիման վրա կմշակվի ծրագիր, թե այդ շենքերն ինչպես օգտագործենք: Դրանք պետք է կիրառվեն սոցիալական ուղղվածության խնդիրների լուծման համար, ինչպես օրինակ, սոցիալական կենտրոններ կառուցելու: Այդ շենքերը մոտ 150 հազար քառակուսի մետր տարածք կարող են ապահովել, ու, եթե մենք ոչինչ չփոխենք ու պահպանենք եղածը, բավական թիվ է: Մեր մշակումներից հետո կարող ենք գնահատական տալ ձեր ասած խնդրի առնչությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Նարեկ Սարգսյանը:

Նրա խոսքով` Շիրակի մարզպետարանին խնդիրագիր է ներկայացվել վթարային շենքերի տեղակայումը նշելու համար, որպեսզի ներդրումային ծրագրերի միջոցով փորձեն հարցը լուծել: «Նաև դիմել ենք տարբեր կառուցապատողների, որ մեզ տրամադրեն արագ հավաքման ամենանոր տեխնոլոգիաներով կառուցվող տնաշինական ծառայություներ. նման տները քիչ գումարային ռեսուրսներ են պահանջում, նաև արագ են կառուցվում: Վերջերս մեր շվեցարահայ ներդրողները տեղեկացրին, որ շուտով այդպիսի տնաշինական կոմբիանտ է կառուցվելու»,- հայտնեց քաղաքաշինության նախարարը:

Նա ավելացրեց նաև, որ Լոռիում և Տավուշում ուսումնասիրություն են իրականացնում այն արտադրական օբյեկտների վերաբերյալ, որոնք սեփականաշնորհված են, բայց չեն օգտագործվում: «Աշխարհում նմանատիպ փորձ կա, որ դրանք արագ կառուցման միջոցով դառնում են երկարաժամկետ կացարաններ: Բոլոր ուղղություններով փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում գտնել արդյունավետ լուծումներ»,- հավելեց Նարեկ Սարգսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am