Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանի Արաքի ռեակտորի վերակառուցմանը կմասնակցի երկու երկիր. Ռոուհանի

Իրանի Արաքի ռեակտորի վերակառուցմանը կմասնակցի երկու երկիր. Ռոուհանի

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաքում ծանր ջրով աշխատող իրանական՝ ռեակտորի վերակառուցմանը կմասնակցեն երկու պետությունների մասնագետներ, պետություններ, որոնք մտնում են միջազգային միջնորդների (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) «վեցյակի» մեջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին այս մասին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ Թեհրանում ելույթ ունենալով երկրի բժշկական ընկերությունների եւ հիմնարկությունների ներկայացուցիչների առջեւ:

«Արաքի ռեակտորի արդիականացմանն Իրանի հետ համագործակցությամբ կմասնակցեն «վեցյակի» երկու պետությունների մասնագետներ»,- նրա խոսքը մեջբերում Է ԻՌՆԱ գործակալությունը: Ըստ որում նախարարների կաբինետի ղեկավարը չի ճշտել, թե հատկապես որ երկրները կներգրավվեն այդ աշխատանքում: Ռոուհանին ընդգծել Է, որ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքի դրույթներին համապատասխան Արաքի ռեակտորի կառուցվածքում փոփոխություններ մտցնելու արդյունքում այն կվերապրոֆիլավորվի հետազոտականի եւ կսկսի ռադիոիզոտոպեր արտադրել բժշկական եւ եւ արդյունաբերական կարիքների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am