Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թբիլիսիում նոր կենդանաբանական այգու կառուցումը կարժենա 20-30 մլն դոլար

Թբիլիսիում նոր կենդանաբանական այգու կառուցումը  կարժենա 20-30 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում նոր կենդանաբանական այգու կառուցման նախագիծն արդեն հաստատված Է, շինարարությունը կնստի մոտավորապես 50-60 մլն լարի (20-30 մլն դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է կենդանաբանական այգու վարչակազմի աշխատակցուհին:

Թբիլիսիի արվարձանում նոր կենդանաբանական այգի  կառուցելու որոշումը Վրաստանի իշխանություններն ընդունեցին այն բանից հետո, երբ հուլիսի կեսերին Վրաստանի մայրաքաղաքին պատուհասեց ավերիչ տարերքը, որը գրեթե ամբողջությամբ ավերեց քաղաքի կենտրոնում գտնվող նախկին կենդանաբանական այգու տարածքը: Երեք ամիս անց կենդանաբանական այգին վերսկսեց աշխատանքը, սակայն դեռեւս մնացել են վնասված տարածքներ, որոնք վերականգնման ենթակա չեն:

Կենդանաբանական այգու 600 բնակիչներից ողջ Է մնացել կեսը:

«Նոր կենդանաբանական այգու կառուցման համար կպահանջվի մոտավորապես 50-60 մլն լարի: Առաջին փուլում Թբիլիսիի քաղաքապետարանը միջոցներ Է հատկացրել տարածքի պարսպապատման համար, իսկ շինարարական աշխատանքները կսկսվեն մոտ ապագայում»,-»Կոմերսանտ» բիզնես-գործակալությանը հայտնել Է աշխատակցուհին:

Նրա խոսքով՝ նոր կենդանաբանական այգի տեղափոխումը կլինի երկարատեւ, աստիճանական եւ դրա համար կպահանջվի մի քանի տարի:

Նոր կենդանաբանական այգին բացվելու Է Թբիլիսիի ջրամբարի մոտակայքում: Քաղաքապետարանի ներկայացուցչի տվյալների համաձայն՝ դրա կառուցման համար կպահանջվի առնվազն մեկուկես տարի:

 

Լուսանկարը` Sputnik


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am