Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Airbus-ն սկսել Է ինքնաթիռներ թողարկել ԱՄՆ-ում

Airbus-ն սկսել Է ինքնաթիռներ թողարկել ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Airbus օդատիեզերական կոնցեռնը սեպտեմբերի 14-ին A320 ընտանիքի միջինմայրուղային ինքնաթիռների հավաքման գործարան Է բացել ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգի Մոբիլե նավահանգստային քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում: 

Այսպիսով, այժմ Airbus ինքնաթիռներ կթողարկվեն ոչ միայն Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Չինաստանում, այլեւ ԱՄՆ-ում: «Մենք հուսով ենք, որ այդ գործարանի օգնությամբ կկարողանանք ԱՄՆ-ի շուկայում մեր բաժինն ավելացնել մինչեւ 50 տոկոս»,- հայտարարել Է Ֆաբրիս Բրեժյեն, որը գլխավորում Է Airbus Group ինքնաթիռաշինական ստորաբաժանումը:

Ամերիկյան հավաքման առաջին Airbus ինքնաթիռը պլանավորվում Է պատվիրատուին հանձնել 2016 թվականի գարնանը. 2018 թվականին Ալաբամայի ձեռնարկությունը պետք Է ապահովի տարեկան չորս ինքնաթիռի թողարկումը: Այստեղ արտադրելու են A320 ընտանիքի միջինմայրուղային ինքնաթիռներ, առավելապես A321-ի վերափոխված տարբերակը, որը համարվում Է Boeing-737 ամերիկյան մոդելի հիմնական մրցակիցը, քանի որ այն ավելի շատ ուղեւորներ Է տեղավորում եւ կարող Է թռչել ավելի երկար տարածություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

 

Լուսանկարը` epa/vostock-photo


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am