Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ոստիկանությունն ցուցարարների նկատմամբ այլևս գործելու է բացառապես օրենքի սահմաներում. Երևանի փոխոստիկանապետ

Ոստիկանությունն ցուցարարների նկատմամբ այլևս գործելու է բացառապես օրենքի 
սահմաներում. Երևանի փոխոստիկանապետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին հորդորեց զերծ մնալ մարդկանց Բաղրամյան պողոտա տանելու փորձերից: Նա նշեց, որ ոստիկանությունը տեղեկություններ ունի այն մասին, որ հավաքվածների մեջ պետք է լինի սադրիչ, որը կհնչեցնի Բաղրամյան պողոտա գնալու կոչեր, իսկ հանրահավաքի կազմակերպիչները կհայտարարեն, որ կատարում են ժողովրդի ցանկությունը և շարժվում են Բաղրամյան պողոտա: «Ես ձեզ հորդորում եմ զերծ մնալ անօրինականություններից: Ոստիկանությունն այլևս հանդուրժողականություն չի դրսևորելու և գործելու է բացառապես օրենքի սահմաներում: Մենք ձեզ հորդորում ենք դուրս չգալ օրենքի շրջանակներից: Ոստիկանությունը կանխելու է նման ցանկացած փորձ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դիմելով հանրահավաքի կազմակերպիչներին, ընդգծեց Երեևանի փոխոստիկանապետը:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը վստահեցրեց, որ քաղաքացիներն անօրինական գործողությունների չեն դիմի:

Սեպտեմբերի 11-ի երեկոյան Երևանի ազատության հրապարակում անցկացվող էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանրահավաքին մասնակցում է մի քանի տասնյակ մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am