Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Օբաման «պատմական քայլ» է համարել Իրանի հետ համաձայնագիրը չարգելափակելու Սենատի որոշումը

Օբաման «պատմական քայլ» է համարել Իրանի հետ համաձայնագիրը չարգելափակելու 
Սենատի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի հետ ձեռք բերված համաձայնագիրն արգելափակող բանաձեւի շուրջ քվեարկությունից հրաժարվելու ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի որոշումը թույլ կտա Վաշինգտոնին միջազգային գործընկերների հետ շարունակել աշխատանքն այդ գործարքի իրացման հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի սեպտեմբերի 10-ին տարածված հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի կարծիքով՝ այդ իրադարձությունը նաեւ դարձել է «դիվանագիտության, ԱՄՆ-ի ազգային անվտանգության, աշխարհի անվտանգության հաղթանակը»:

Սեպտեմբերի 10-ին կայացած քվեարկության ընթացքում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի Սենատի անդամներին հաջողվել է արգելափակել Կոնգրեսի կողմից Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրին հավանություն չտալու մասին բանաձեւի նախագիծը: Փաստաթուղթը մերժվել է դեռ ընթացակարգային քվեարկության փուլում, երբ պալատը պետք է որոշում կայացներ այն մասին, թե պետք Է արդյոք եզրափակիչ քվեարկություն անցկացվի բանաձեւի նախագծի շուրջ: Բանաձեւին դեմ է քվեարկել 42 սենատոր, 58-ը այն չեն պաշտպանել, մինչդեռ բանաձեւը եզրափակիչ քվեարկության դնելու համար պահանջվում էր 68 ձայն:

Սակայն այդ իրադարձությունը չի նշանակում Կոնգրեսում բանավեճերի դադարեցում, այդ հարցի շուրջ քվեարկություն պետք է կայանա նաեւ Ներկայացուցիչների պալատում, որտեղ քննարկվում է բանաձեւի միանգամից երեք նախագիծ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am