Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Դավիթ Սաֆարյանը պարտվեց աշխարհի առաջնության հերթական գոտեմարտում

Դավիթ Սաֆարյանը պարտվեց աշխարհի առաջնության հերթական գոտեմարտում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը պարտվեց աշխարհի առաջնության երկրորդ գոտեմարտում:

Լաս Վեգասում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում պայքարը սկսեցին ազատ ոճայինները: Առաջինը գորգ դուրս եկավ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սաֆարյանը:Նրա առաջին մրցակիցն աշխարհի մրցանակակիր, պուերտոռիկացի Գոմես Մատոշն էր: Շատ լարված պայքարում գործելով ճիշտ մարտավարությամբ, Դավիդը հաղթեց 6-4 հաշվով: Սաֆարյանի հաջորդ մրցակիցը օլիմպիական չեմպիոն, ադրբեջանցի Թողրուլ Ասքարովն էր, ում հետ մենամարտում հայ ըմբիշը պարտվեց 8-2 հաշվով:

Եթե ադրբեջանցուն հաջողվի հասնել եզրափակիչ, ապա Սաֆարյանը հնարավորություն կունենա սփոփիչ մենամրտերի միջոցով կփորձի հանսել բրոնզե մեդալին:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am