Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Bentley-ն հայտարարել Է աշխարհում ամենարագընթաց կրոսովերի ստեղծման մասին

 Bentley-ն հայտարարել Է աշխարհում ամենարագընթաց կրոսովերի ստեղծման մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Bentley  ընկերության առաջին կրոսովերը՝ Bentley — Bentleyga-ն, փորձարկման բոլորողու վրա գերազանցել Է ժամում 300 կիլոմետր արագությունը, ինչն, այսօրվա դրությամբ, ռեկորդ Է SUV դասի ավտոմոբիլների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության մամուլի տեղեկագրում:

Նշվում Է, որ Bentley — Bentleyga-ն հանդերձված Է W12 TSI 12-գլանանոց շարժիչով: «12 գլանների W-աձեւ յուրօրինակ դասավորությունը երաշխավորում Է դրա կոմպակտությունը եւ նման աշխատանքային ծավալի եւ հզորության համար ոչ մեծ զանգվածը»,- ասված Է մամուլի տեղեկագրում:  

Bentley-ի կրոսովերի շնորհանդեսը պետք Է կայանա Մայնի Ֆրանկֆուրտի ավտոսալոնում, որը տեղի կունենա սեպտեմբերին: Սպասվում Է, որ ավտոմեքենան վաճառքի կհանվի 2016 թվականին:  

Վաճառքի մեկնարկից հետո գնորդները կարող են ընտրություն կատարել V8 4-լիտրանոց շարժիչով կամ W12 6-լիտրանոց շարժիչով երկու ենթատիպերի միջեւ: 2017 թվականից մոդելը կարելի կլինի ձեռք բերել հիբրիդային ուժային կայանքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am