Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փարիզում բացվող խորհրդաժողովում կարծարծվի Մերձավոր Արեւելքում ազգային-կրոնական հալածանքների խնդիրը

Փարիզում բացվող խորհրդաժողովում կարծարծվի Մերձավոր Արեւելքում ազգային-կրոնական 
հալածանքների խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում տեղի կունենա միջազգային խորհրաժողով՝ նվիրված Մերձավոր Արեւելքում կրոնական եւ ազգային հետապնդումների զոհերին: Այն կբացի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, իսկ խորհրդակցությունը կգլխավորեն հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Լորան Ֆաբիուսը եւ Հորդանանից նրա պաշտոնակից Նասեր Ջոդան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

Ինչպես նշել են Ֆրանսիայի ԱԳ նախարարությունում, խորհրդաժողովին կմասնակցեն տասնյակ պատվիրակություններ տարբեր երկրներից, «ներառյալ ՄԱԿ-ի, Եվրամիության  եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ»: «Այդ հանդիպման նպատակն Է՝ կոնկրետ միջոցներ առաջարկել Մերձավոր Արեւելքում ազգային եւ կրոնական բռնության զոհերի դրության վերաբերյալ»,- ընդգծել են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում:    

Առաջնահերթ խնդիրների թվում, որոնք մտադիր են քննարկել հանդիպման մասնակիցները, օգնությունն Է ազգային-կրոնական փոքրամասնություններին, որոնք գտնվում են հալածանքների սպառնալիքի տակ, ինչպես նաեւ բնակչության այն խմբերին ավանդական բնակության վայրեր վերադարձնելու նախապատրաստումն ու օժանդակումը, որոնք ավելի վաղ հարկադրված են եղել փախչելու ագրեսորների ուժգին ճնշման ներքո: Առաջին հերթին խոսքը վերաբերում Է Իրաքին եւ Սիրիային, որտեղ գտնվում Է տարածաշրջանում արմատական իսլամի հիմնական հենակետը:     

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ սիրիական հակամարտության հետեւանքով հարկադիր վերաբնակների թիվն արդեն գերազանցել Է 4 միլիոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am