Հանրապետությունում անցած մեկ օրում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպք
11:35, 8 Սեպտեմբեր 2015
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում նցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 20 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 22-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, սեպտեմբերի 7-8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 21-ը, խարդախության 7 դեպքից 6-ը: Բացահայտվել է գողության 5, կողոպուտի 1 և խուլիգանության 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում