Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանի պաշտպանության նախարարն այցով ուղեւորվում Է ՆԱՏՕ-ի երկրներ

Վրաստանի պաշտպանության նախարարն այցով ուղեւորվում Է ՆԱՏՕ-ի երկրներ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Թինաթին Խիդաշելին սեպտեմբերի 9-ին պաշտոնական այցով կուղեւորվի ՆԱՏՕ-ի անդամ երկրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է նախարարը՝ ամփոփելով արտասահմանում Վրաստանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարների՝ Թբիլիսիում անցկացված ամենամյա հանդիպման արդյունքները:

«Սեպտեմբերի 9-ից ես այցեր եմ սկսում ՆԱՏՕ-ի անդամ վեց երկրներ: Մենք նաեւ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ենթադրվող այցեր ենք պլանավորվել այն երկրներ, ուր այցելությունն անհրաժեշտ են համարում մեր դեսպանները: Նմանօրինակ այցերը կօգնեն Վրաստանին՝ ամրապնդելու իրենց փաստարկները»,-ասել Է Խիդաշելին:

Բալթյան երկրները, Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը ընդգրկված են պաշտպանության նախարարի շրջագայության մեջ, հաղորդել են վրացական զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:

Խիդաշելիի խոսքով՝ պաշտոնական այցերի գլխավոր նպատակը Վրաստանի անվտանգության ամրապնդումն Է:

Ընթացիկ տարվա հունիսին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին առաջին անգամ եվրոպական շրջագայության Էր մեկնել ՆԱՏՕ-ի գլխավոր ղեկավար մարմնի՝ Հյուսիսատլանտյան խորհրդի՝ պաշտպանության նախարարների մակարդակով անցկացված նիստի նախաշեմին: Այն ժամանակ Խիդաշելին երկկողմ հանդիպումներ անցկացրեց Ավստրիայում, Շվեյցարիայում եւ Ֆրանսիայում: 

ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը տեղի կունենա 2016 թվականի հուլիսին Վարշավայում: Վրացական կողմի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների պլան (MAP) ստանալն Է հուլիսյան գագաթնաժողովում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am