Էլդար Ռյազանովը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
1 րոպեի ընթերցում
![Էլդար Ռյազանովը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/09/817687.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ռեժիսոր Էլդար Ռյազանովի վիճակը, ով շաբաթ օրը հիվանդանոց էր տեղափոխվել սրտի կաթվածի կասկածով, բժիշկների կողմից գնահատվում է, որպես կայուն ծանր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնել է ռեժիսորի ընտանիքին մոտ աղբյուրը:
«Բժիշկները հայտնում են Էլդար Ալեքսանդրովիչի ծանր վիճակի մասին: Նա վերակենդանացման բաժանմունքում է: Սովորական պալատ տեղափոխելու մասին դեռ խոսք չի գնում»,- ասել է գործակալության զրուցակիցը: