Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-ին անդամակցելը չի համապատասխանում եվրատլանտյան ինտեգրացման վեկտորին. Վրաստանի ԱԳՆ

ԵԱՏՄ-ին անդամակցելը չի համապատասխանում եվրատլանտյան ինտեգրացման վեկտորին. 
Վրաստանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը չի համապատասխանում Վրաստանի զարգացման քաղաքական վեկտորին: Այդ մասին հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է վրացական հեռուստաալիքներից մեկի «ՊոլիտԱրտ» հեղինակային ծրագրում:

«Ցավոք, ԵԱՏՄ-ն զգալի քաղաքական բեռնվածություն ունեցող միություն Է եւ բացարձակապես չի համապատասխանում եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացման Վրաստանի քաղաքական վեկտորին»,-պարզաբանել Է նա: «Այդ պայմաններում որեւԷ իմաստից զուրկ Է նույնիսկ ԵԱՏՄ-ին Վրաստանի անդամակցության հարցի քննարկումը, եւ, բնականաբար, այդ հարցը չի քննարկում»,-ընդգծել Է նախարարը:

Դրա հետ մեկտեղ Կվիրիկաշվիլին ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ «Վրաստանը երկկողմ ազատ առեւտրի ռեժիմ Է պահպանում ԵԱՏՄ-ի անդամ բոլոր երկրների հետ»: «Բայց դա միանգամայն այլ բան Է, քան այդ միությանն անդամակցելը»,-հավելել Է Վրաստանի ԱԳ նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am