Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Գահերի խաղը» սերիալը ռեկորդ Է սահմանել 173 երկրներում դրվագներից մեկի միաժամանակյա ցուցադրմամբ

«Գահերի խաղը» սերիալը ռեկորդ Է սահմանել 173 երկրներում դրվագներից մեկի 
միաժամանակյա ցուցադրմամբ

ԵՐԵՎԱՆ, 1ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գահերի խաղը» հեռուստասերիալը համաշխարհային ռեկորդ Է սահմանել աշխարհի 173 երկրներում դրվագներից մեկի միաժամանակյա ցուցադրմամբ: Ռեկորդը ճանաչվել Է «Գիննեսի ռեկորդների գրքի» հատուկ կոմիտեի կողմից եւ կընդգրկվի դրա հերթական հրատարակության մեջ, որը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 10-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սերիալի երկրորդ Էպիզոդը՝ «Սեւ-սպիտակ տունը», 2015 թվականի ապրիլի 19-ին միաժամանակ ցուցադրվել Է 173 երկրներում: Դրանով իսկ գերազանցվել Է նախորդ ռեկորդը, որը սահմանվել Էր «C.S.I: Հանցագործության վայրը» հեռուստասերիալի Էպիզոդով՝ միաժամանակ ցուցադրվելով 171 երկրներում:

«Սերիալի նոր Էպիզոդները հնարավորինս մեծ թվով երկրներում ցուցադրելու որոշումը դարձել Է դրա ստեղծողների փորձը՝ թույլ չտալու «Գահերի խաղի» անօրինական ներբեռնման տարածումը»,-սեպտեմբերի 1-ին նշել Է կալիֆոռնիական KTLA հեռուստաալիքը:

«Գահերի խաղը» ավելի վաղ «Գիննեսի ռեկորդների գրքում» ներառվել Է որպես սերիալ, որը մյուսներից ավելի շատ ապօրինի ներբեռնումներ Է արձանագրել: Այսպես, հինգերորդ սեզոնը, որը ցուցադրվել Էր ընթացիկ տարում, անօրինականորեն ներբեռնվել Է 13 միլիոն անգամ:

«Գահերի խաղը» սերիալն ստեղծվել Է ամերիկյան HBO հեռուստաալիքի պատվերով: Նրա առաջին Էպիզոդը ցուցադրվել Է 2011 թվականի գարնանը:

Այժմ ընթանում Է սերիալի վեցերորդ սեզոնի նկարահանման աշխատանքը, որը կցուցադրվի 2016 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am