Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Օզբիլիսը հրաժավել է տեղափոխվել Թուրքիա

Օզբիլիսը հրաժավել է տեղափոխվել Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հրաժարվել է տեղափոխվել թուրքական ակումբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Наш футбол» հեռուստաընկերության եթերում «90 минут плюс» հաղորդման ժամանակ հայտնել է հայազգի մեկնաբան Նոբել Առուստամյանը՝ ավելացնելով, որ «Սպարտակ»-ը ցանկացել է վաճառել Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել է, որ թուրքական «Բուրսասփոր»-ն Օզբիլիսի համար պաշտոնական առաջարկ է արել մոսկովյան ակումբին:

Ընթացիկ մրցաշրջանում Օզբիլիզը «Սպարտակ»-ի կազմում անցկացրել է ընդամենը 20 րոպե՝ փոխարինման դուրս գալով: ՌԴ պրեմիեր լիգայի մյուս բոլոր խաղերում 25-ամյա կիսապաշտպանը նստած է եղել պահեստայինների նստարանին: Հայտնի էր դարձել նաև, որ Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված է իսպանական «Ռայո Վալեկանո»-ն:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am