Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Թուրքիայի ԱԳՆ սպառնում է չբարելավել հարաբերությունները Հայոց ցեղասպանությունը ճանաչած Արգենտինայի հետ

Թուրքիայի ԱԳՆ սպառնում է չբարելավել հարաբերությունները Հայոց ցեղասպանությունը 
ճանաչած Արգենտինայի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության Ամերիկաների հարցով վարչության գլխավոր տնօրեն Բերքան Փազարջին քննադատել է Արգենտինայի արտաքին գործերի նախարար Էկտոր Թիմերմանին` Հայոց ցեղասպանության վերաբերյալ Արգենտինայի դիրքորոշման համար:

«Նման դիրքորոշումը չի օգնի Արգենտինային բարելավել իր հարաբերությունները Թուրքիայի հետ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Buenos Aires Herald-ը, լատինաամերիկյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը նշել է թուրք պաշտոնյան:

2006 թվկանին Արգենտինայի ազգային կոնգրեսն օրենք է ընդունել, որով դատապարտել հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը: Իսկ 2015 թվականի սկզբին Արգենտինայի նախագահ Քրիստինա  Ֆերնանդես դե Քիրշները վերահաստատել է օրենսդիր մարմնի որոշումը` նշելով, որ այդ դիրքորոշումը կիսում է նաև երկրի գործադիր մարմինը:

Այս տարվա հունվարին Արգենտինայի արտգործնախարար Էկտոր Թիմերմանն այցելել էր Թուրքիա, ուր հանդիպել է թուրքական կառավարության ներկայացուցիչների հետ և բազմաթիվ հարցերի հետ մեկտեղ բարձրացրել էր նաև Հայոց ցեղասպանության խնդիրը:

Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչած միակ լատինաամերիկյան երկիրը չէ: Խորհրդարանական մակարդակով այն ճանաչել են նաև Չիլին, Բոլիվիան, Վենեսուելան, Ուրուգվայը և Բրազիլիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am