Լյուկ Բեսոնի ստուդիան ֆիլմ կնկարահանի «Կուրսկ» ատոմային սուզանավի կործանման մասին
10:51, 18 Օգոստոս 2015
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնի EuropaCorp կինոընկերությունը ֆիլմ կնկարահանի ռուսական «Կուրսկ» ատոմային սուզանավի կործանման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին:
Ֆիլմի ռեժիսորը կդառնա դանիացի Մարտին Զանդվլիետը, որն ավելի վաղ նկարահանել է «Ծիծաղելի մարդը» եւ «Բրուքլինի հրեշտակները» ֆիլմերը: Կինոնկարի սցենարը կգրի ամերիկացի Ռոբերտ Ռոդետը, որի «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմի սցենարը «Օսկար» մրցանակ է նվաճել:
«Կուրսկ» ատոմային սուզանավը խորտակվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին Բարենցի ծովում Հյուսիսային նավատորմի վարժանքների ժամանակ: Ողբերգության հետեւանքով զոհվել է 118 նավաստի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում