Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն Է Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից. Եվրահանձնաժողով

Միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն Է Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից. 
Եվրահանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում տիրող միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերով եվրակոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:

Այսօր աշխարհը բախվել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր փախստականների հետ կապված վատթարագույն ճգնաժամին: Եվրոպան փորձում Է գլուխ հանել մարդկանց մեծ հոսքից, որոնք ապաստան են փնտրում մեր սահմաններում»,-ասել Է նա մամուլի ասուլիսում: Եվրակոմիսարը նշել Է, որ ինչպես եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ինքը նույնպես անհանգստացած Է ԵՄ-ի անդամ երկրներում միգրանտների հետ կապված իրադրությունից:  

Նա նշել Է, որ այս տարվա հուլիսին Հունաստան են ժամանել գրեթե 50 հազար միգրանտներ, որոնց թիվն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում կազմում Էր 6 հազար: Իր հերթին Հունգարիան, ուր միգրանտները ժամանում են Բալկանյան թերակղզուց, հուլիսին ընդունել Է 35 հազար մարդ: Դրա հետ մեկտեղ եվրակոմիսարը նշել Է, որ «միգրանտների խնդրի լուծումը նախեւառաջ ԵՄ-ի անդամ երկրների սուվերեն պատասխանատվությունն Է»:

Ավելի վաղ Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) մամուլի քարտուղար Ջոել Միլմանը հայտնել Է, որ 2015 թվականի սկզբից Եվրոպայում ավելի լավ կյանք գտնելու նպատակով Միջերկրական ծովը հատած անօրինական ներգաղթյալների թվաքանակը կազմել Է  250 հազար: «Միգրանտների եւ ապաստան փնտրողների թվաքանակը, ովքեր Եվրոպա են ժամանել ծովային ճանապարհներով, ՄՄԿ-ի հետազոտությունների համաձայն, ներկայում մոտենում Է քառորդ միլիոնին»,-ասել Է նա:

Միլմանը հավելել Է, որ «անօրինական միգրանտների իրական թիվը կարող Է ավելի մեծ լինել, քանի որ տվյալները շարունակում են ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am