Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Թբիլիսիում ջրհեղեղից տուժածները փակել են կենտրոնական փողոցը

Թբիլիսիում ջրհեղեղից տուժածները փակել են կենտրոնական փողոցը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում ջրհեղեղից տուժած Սվանիձե փողոցի բնակիչները փակել են Թամարաշվիլիի պողոտան՝ խնդրելով արագացնել փոխհատուցումների վճարումը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը:

Հունիսի լույս 14-ի գիշերը Թբիլիսիում տեղի Է ունեցել ավերիչ ջրհեղեղ. ափերից դուրս եկած Վերե գետը հեղեղել Է բնակելի տները, կենդանաբանական այգին, շների մասնավոր ապաստանը, վնասվել Է քաղաքի ենթակառուցվածքը: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվել Է 19 մարդ, 300 բնակիչներ զրկվել են օթեւանից: Սվանիձե փողոցն ամենից ավելի Է տուժել հեղեղումից: Փողոցի գրեթե բոլոր տները լցվել են ջրով եւ պիտանի չեն ապրելու համար:

Ակցիան կազմակերպած Սվանիձե փողոցի բնակիչներն օգնություն են խնդրում նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները: «Մենք ամեն տեղ գնում ենք եւ որոշակի պատասխան չենք լսում»,-հայտարարել Է ակցիայի մասնակից Անա Ջանաշիան:

Ակցիայի վայր Է ժամանել Վակեի շրջանի վարչակազմի ղեկավարը, շրջան, որի մաս Է կազմում Սվանիձե փողոցը, եւ փորձել են հանգստացնել բնակիչներին:

«Երկուշաբթի օրը եզրակացություն կհրապարակվի այն մասին, թե գնվելու են արդյոք տուժածների տները»,-հայտարարել Է շրջանի ղեկավար Լաշա Աբաշիձեն:

Իր հերթին Թբիլիսիի քաղաքապետարանի ունեցվածքի կառավարման գործակալության ղեկավար Կառլո Լապերաձեն հայտարարել Է, որ տուժածներն արդեն առաջարկություն են ստացել  իրենց տների գնման վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am