Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Samsung ընկերությունը Նյու Յորքում երկու նոր սմարթֆոն Է ներկայացրել

Samsung ընկերությունը Նյու Յորքում երկու նոր սմարթֆոն Է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեական Samsung ընկերությունն օգոստոսի 13-ին Նյու Յորքում ներկայացրել Է երկու նոր սմարթֆոն՝ Galaxy Note 5-ը եւ Galaxy S6 edge Plus-ը:   

Galaxy S6 edge Plus-ը՝ Հարավային Կորեայի Էլեկտրոնային հսկայի դրոշակակիր սմրաթֆոնի կատարելագործված մոդելը, Էկրանի երկու կողմերին ունի կորացված ֆունկցիոնալ եզրեր:

Ընկերության ներկայացուցիչները հիշեցրել են, որ Samsung-ի ապարատների վրա տեղակայվող խցիկների որակը, ճշգրտությունը եւ գունափոխանցումն առայժմ հավասարը չունեն: Galaxy S6 edge Plus-ի հետին պանելի խցիկն ունի 16 մեգափիքսել, առջեւի պանելինը՝ 5 մեգափիքսել լուծաչափ: Նորույթը նաեւ մատչելի կլինի «արծաթափայլ/տիտանային» նոր գույնով:   

Ներկայացված երկու դեվայսներն Էլ՝ Galaxy Note 5-ը եւ Galaxy S6 edge Plus-ը, ստացել են 5,7-դյույմանոց Էկրան:

Մշակողները չեն պատրաստվում հետաձգել նորույթների հանումը շուկա: ԱՄՆ-ի եւ Կանադայի տարածքում ապարատները վաճառքի կհանվեն արդեն օգոստոսի 21-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am