Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 3/25. Հովհաննես Գրիգորյանի «Նոր տողից» ժողովածուն վերադարձել է աղյուսակ

Երևանյան բեսթսելեր 3/25. Հովհաննես Գրիգորյանի «Նոր տողից» ժողովածուն 
վերադարձել է աղյուսակ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

Ջորջ Օրուելի «1984» վեպը երկրորդ հորիզոնականում է: Այն ընդգրկված է «Անտարես»հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում: Գիրքը մինչ օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:  

Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: «Մանդիլիոն» գիրքն այս շաբաթ երրորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը չորրորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

Ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ինքնակենսագրական «Մայրիկ» գիրքը հինգերորդ հորիզոնականում է: Այն հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը՝ դրանով իսկ նվաճելով վերապրելու իրենց իրավունքը:

«Ո՞ւր է իմ պանիրը» աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է. այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ: 

Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունթեր Գրասի «Թիթեղյա թմբուկը» վեպը յոթերորդ հորիզոնականում է: Այն նախապատերազմյան, պատերազմական շրջանի, ետպատերազմյան Գերմանիայում և Եվրո­պա­յում մարդու երկվության, բարքերի անկման, մարդկային հասարա­կու­թյան վրա ֆաշիստական գաղափարախոսության թողած կործա­նա­րար ազդեցության մասին է: Վեպի գլխավոր հերոսի՝ հիվանդ թզուկ Օսկարի հայացքով են դիտ­ված մարդկությանը պատուհասած մեծ արհավիրքի՝ Երկրորդ աշխար­հա­մարտի հասունացման, ընթացքի և ավարտի համայնապատկերը և անհատի ու հասարակության բարոյական արժեքների անկումը այդ համայնապատկերի վրա:

Հովհաննես Գրիգորյանի «Նոր տողից» բանաստեղծությունների ժողովածուն ևս բեսթսելերի ցանկում է: Այն զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը: Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը:

Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, իններորդն է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքները և հարցազրույցները ամփոփող ժողովածուն: 

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես/Էդիթ Պրինտ 20/12
2 +6

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 12
3 +3

Վահան Հովհաննիսյան

«Մանդիլիոն»

Անտարես 10
4 *

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 8
5 0

Անրի Վեռնոյ

«Մայրիկ»

Առ Էդիթ 8
6 -2

Սպենսեր Ջոնսոն

«Ո՞ւր է իմ պանիրը»

Էդիթ Պրինտ 8
7 *

Գյունթեր Գրաս

«Թիթեղյա թմբուկը»

Անտարես 7
8 *

Հովհաննես Գրիգորյան

«Նոր տողից»

Անտարես 7
9 0

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 6
10 *

Գաբրիել Գարսիա Մարկես

«Նահապետի աշունը»

Բուկինիստ 6

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am