Երևանյան բեսթսելեր 3/25. Հովհաննես Գրիգորյանի «Նոր տողից» ժողովածուն վերադարձել է աղյուսակ
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
Ջորջ Օրուելի «1984» վեպը երկրորդ հորիզոնականում է: Այն ընդգրկված է «Անտարես»հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում: Գիրքը մինչ օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:
Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: «Մանդիլիոն» գիրքն այս շաբաթ երրորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը չորրորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:
Ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ինքնակենսագրական «Մայրիկ» գիրքը հինգերորդ հորիզոնականում է: Այն հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը՝ դրանով իսկ նվաճելով վերապրելու իրենց իրավունքը:
«Ո՞ւր է իմ պանիրը» աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է. այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունթեր Գրասի «Թիթեղյա թմբուկը» վեպը յոթերորդ հորիզոնականում է: Այն նախապատերազմյան, պատերազմական շրջանի, ետպատերազմյան Գերմանիայում և Եվրոպայում մարդու երկվության, բարքերի անկման, մարդկային հասարակության վրա ֆաշիստական գաղափարախոսության թողած կործանարար ազդեցության մասին է: Վեպի գլխավոր հերոսի՝ հիվանդ թզուկ Օսկարի հայացքով են դիտված մարդկությանը պատուհասած մեծ արհավիրքի՝ Երկրորդ աշխարհամարտի հասունացման, ընթացքի և ավարտի համայնապատկերը և անհատի ու հասարակության բարոյական արժեքների անկումը այդ համայնապատկերի վրա:
Հովհաննես Գրիգորյանի «Նոր տողից» բանաստեղծությունների ժողովածուն ևս բեսթսելերի ցանկում է: Այն զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը: Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը:
Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, իններորդն է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքները և հարցազրույցները ամփոփող ժողովածուն:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 0Անտուան դը Սենտ Էկզյուպերի
«Փոքրիկ իշխանը»
Անտարես/Էդիթ Պրինտ 20/12 2 +6Ջորջ Օրուել
«1984»
Անտարես 12 3 +3Վահան Հովհաննիսյան
«Մանդիլիոն»
Անտարես 10 4 *Գաբրիել Գարսիա Մարկես
«Սերը ժանտախտի օրերին»
Բուկինիստ 8 5 0Անրի Վեռնոյ
«Մայրիկ»
Առ Էդիթ 8 6 -2Սպենսեր Ջոնսոն
«Ո՞ւր է իմ պանիրը»
Էդիթ Պրինտ 8 7 *Գյունթեր Գրաս
«Թիթեղյա թմբուկը»
Անտարես 7 8 *Հովհաննես Գրիգորյան
«Նոր տողից»
Անտարես 7 9 0Գաբրիել Գարսիա Մարկես
«100 տարվա մենություն»
Բուկինիստ 6 10 *Գաբրիել Գարսիա Մարկես
«Նահապետի աշունը»
Բուկինիստ 6Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
- «Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մարտ,
2024
- Հայաստանի վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության
նախարարին
- «Երևանյան բեսթսելեր»․ «Ջունգլիների գիրքը» ՝ առաջատար. մանկական.
փետրվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Ատոմային սովորություններ» գիրքն ՝ առաջատար.
փաստավավերագրական, հունվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Բվիկ Բուուի արկածները» ՝ առաջատար. մանկական.
հունվար, 2024