Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նեպալցի ուսանողը մեկ րոպեում 134 անգամ ոտքերով հարվածել Է իր գլխին

Նեպալցի ուսանողը մեկ րոպեում 134 անգամ ոտքերով հարվածել Է իր գլխին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալցի Փուսքար Նեպալ անունով ուսանողը գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում՝ մեկ րոպեում 134 անգամ ոտքերով  հարվածելով իր գլխին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Metro-ն:

Հրատարակությունը նշում Է, որ երիտասարդը Գինեսի ցուցակում գրանցվել Է անցյալ շաբաթ, սակայն բուն ռեկորդը նրան հաջողվել Է սահմանել տակավին անցյալ տարվա դեկտեմբերին: 

«Ես ցանկանում Էի հայտնվել Ռեկորդների գրքում: Մի քանի տարի առաջ իմացա, որ կա ոտքերովդ գլխիդ հարվածելու կատերգորիա: Ես ինձ համար ընտրեցի այդ ուղղությունը եւ կենտրոնացա հենց դրա վրա»,- պատմել Է Նեպալը՝ նշելով, որ վարժանքներն իր համար ծանր Էին:  

Նրա խոսքով՝ռեկորդ սահմանելուն պատրաստվելը ութ – ինն ամիս Է տեւել: Նա մարզվել Է օրական մի քանի ժամ, ի վերջո այնպես Է տիրապետել տեխնիկային, որ այժմ կարող Է իր գլխին հարվածել միաժամանակ երկու ոտքերով, հաղորդել Է The New York Post-ը:  

Ոտքերով իր գլխին հարվածելու նախորդ ռեկորդակիրը եղել Է ամերիկացի Ջոել Լեյնդեքերը: Նա կարողացել Է մեկ րոպեում դա անել 124 անգամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am