Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Համահայկական խաղերի փակման արարաղությունը կկայանա Երևանի Թատերական հրապարակում


ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Թատերական հրապարակում օգոստոսի 13-ին` ժամը 21.00-ին, տեղի կունենա Համահայկական ամառային 6-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայությունից, լավագույն արդյունքներ ցույց տված մարզիկներին ու պատվիրակություններին կհանձնվեն գավաթներ: Միջոցառման ժամանակ «Միսս Համահայկական ամառային 6-րդ խաղեր» մրցույթի հաղթողը կպարգևատրվի գեղեցկության թագով, իսկ երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած գեղեցկուհիները` մրցանակներով:

Պարգևատրման արարողությանը կհաջորդի համերգային ծրագիր:

«Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո անցկացվող Համահայկական ամառային 6-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողության մուտքն ազատ է, լրատվամիջոցների կողմից լուսաբանումն անցկացվելու է առանց հավատարմագրման:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ