Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ըմբիշ Տարոն Դումոյանը ձեռքից բաց թողեց աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունը

Ըմբիշ Տարոն Դումոյանը ձեռքից բաց թողեց աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելու 
հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում  մեկնարկեց ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիան:

Կայացան մինչև 50, 60, 74, 96 կգ քաշայինների մրցելույթները: Ըմբիշներից բոլորից հաջող հանդես եկավ 60 կգ քաշային Տարոն Դումոյանը, ով, տոնելով երեք հաղթանակ, իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար պայքարին: Սակայն երրորդ տեղի համար գոտեմարտում Տարոնը զիջեց ճապոնացի Մասուտո Կավանային: 50 կգ քաշային Նորայր Հախոյանը տոնեց երկու հաղթանակ, սակայն քառորդ եզրափակչում զիջեց ուզբեկ ըմբիշի: 74 կգ քաշային Արմեն Հակոբյանն անհաջողության մատնվեց հենց առաջին գոտեմարտում: Հայաստանը ներկայացուցիչ չուներ 96 կգ քաշային կարգում:

Մեդալներ են խաղարկելու մինչև 55, 66, 84 և  120 կգ քաշայինները: Հայաստանը 84 կգ քաշային կարգում ևս ներկայացուցիչ չունի: Մյուս քաշային կարգերում համապատասխանաբար հանդես են գալու Սլավիկ Գալստյանը, Կարեն Ասլանյանը, Էդգար Խաչատրյանը: Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը Արմեն Բաբալարյանն է: Նրան օգնում է Մովսես Կարապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am