Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Սեյրան Օհանյանը Տավուշում վստահեցրել է, որ պետական սահմանի պահպանությունը հուսալի ձեռքերում է

Սեյրան Օհանյանը Տավուշում վստահեցրել է, որ պետական սահմանի պահպանությունը հուսալի 
ձեռքերում է

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի, 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ օգոստոսի 7-8-ին հերթական շրջայնցն է կատարել հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, սահմանագոտում տեղակայված զորամասերում պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը, զինծառայողների մարտական ու մասնագիտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին և իրականացվող շինարարական աշխատանքներին: Ստուգվել են նաև զորամասերի զինվորական ճաշարանների շենքային և սանիտարահիգիենիկ վիճակը, զինծառայողների սննդի որակն ու չափաբաժինները:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել է ամրաշինական և ինժեներական կառույցների հուսալիությանը, ստուգել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պարտականությունների իմացությունը, շրջել է խրամատներում և կատարել է սահմանագծի դիտարկում: Ծառայության մեջ աչքի ընկած և իրենց պարտականություններին լավագույնս տիրապետող զինծառայողներին Սեյրան Օհանյանը խրախուսական նվերներ է հանձնել:

Հյուսիսարևելյան սահմանագոտի կատարած այցի շրջանակում զորամիավորման և զորամասերի հրամկազմի հետ քննարկվել են մարտական պատրաստությանը, առաջնագծում առկա իրավիճակին, զինծառայողների կենցաղային պայմաններին և ընթացող շինարարական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: Սեյրան Օհանյանը հրամկազմին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ` ընթացող աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի և առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:

Բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումներից մեկում պաշտպանության նախարարը զրուցել է նաև նորակոչիկների հետ: Ողջունելով և խաղաղ ծառայություն մաղթելով նրանց` Սեյրան Օհանյանը կարևորել է զինվորական ծառայությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար՝ ինչպես հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, այնպես էլ բարոյակամային հատկանիշներ ձեռք բերելու տեսանկյունից:

Հերթական շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև սահմանամերձ մի շարք համայնքների ղեկավարների և բնակիչների հետ: Ծանոթանալով նրանց խնդիրներին ու մտահոգություններին` Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ պետական սահմանի պահպանությունը հուսալի ձեռքերում է և արվում է ամեն ինչ խաղաղ բնակչության առօրյան առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am