Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակված կանանցից մեկը ձերբակալվել է

Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակված կանանցից մեկը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական իրավապահ մարմինները կարողացել են հայտնաբերել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակում գործած անձանցից մեկին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, ոստիկանությանը հաջողվել է չեզոքացնել հարձակումից հետո հարակից տներից մեկում պատսպարված ահաբեկիչ կնոջը, որը վիրավոր է եղել:

ԱՄՆ հյուպատոսարանի հարակից շրջանների փողոցները շարունակում են փակ մնալ: Ոստիկանները տուն առ տուն շարունակում են որոնողական աշխատանքները` մյուս հարձակվողին գտնելու նպատակով: Ի դեպ, հայտնի է դարձել, որ հարձակվողներից մյուսը ևս կին է:

Անհայտ անձինք օգոստոսի 10-ի վաղ առավոտյան կրակ էին բացել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի վրա: Հարձակման հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել: Հյուպատոսարանի անվտանգության աշխատակիցների արձակած պատասխան կրակոցից հետո ահաբեկիչները փախել էին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am